Ֆրանսիական ոստիկանությունը սկսել է հետաքննել թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերայի հետ նրա տան շրջապատման ժամանակ բանակցությունների արտահոսքի գործը: Այս գործով, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, զբաղվելու է ներքին հետաքննությունների բաժինը:
Բանակցությունների այն հատվածները, որոնցում Մերան խոսում էր այն մասին, որ չի վախենում մահից, փոխանցվել էին TF1 հեռուստաալիքով հեռարձակվող Sept a Huit ծրագրին:
Ինչպես նշում է Le Figaro-ն, հրապարակված բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ձախողվել է Մերայի տունը գրոհով վերցնելու առաջին փորձը:
Հաղորդման պրոդյուսեր Էմանուել Շենն ընդգծել է այդ ձայնագրությունների նշանակությունը, քանի որ դրանք օգնում են հասկանալ, թե ինչպես է գործել Մերան, ու դրանով է նա բացատրել ձայնագրությունների հայտնվելը եթերում:
Նա նշել է, որ հեռուստաալիքը որոշել է եթեր չհեռարձակել բոլոր բանակցությունները` ահաբեկչի զոհերի զգացմունքները չվիրավորելու համար:
Այդուամենայնիվ, Մերայի ազգականներին վրդովեցրել է բանակցությունները եթերով հեռարձակելու փաստըը: Բանակցությունները եթեր հեռարձակելը դատապարտել է նաև Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Հիշեցնենք, որ Մոհամեդ Մերան սպանություն էր իրականացրել 2012թ. մարտին: Մարտի 21-ին ոստիկանությունը շրջապատել էր նրա տունը, և 36-ժամյա շրջափակման հետևանքով նա սպանվել էր:










































