Wednesday, 10 06 2026
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել

«Շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս քվոն»

«Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել», – փաստում է ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Jane’s Intelligence հետազոտական կենտրոնի վերջին վերլուծությունը,- հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Նավթից և բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս քվոն»,- ընդգծում է հեղինակավոր կենտրոնը` մանրամասնելով.- «Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն մտադիր է 2011 թվականին անվտանգության և ռազմական ոլորտին հատկացնել 3.1 միլիարդ դոլար, ինչը վեց անգամ գերազանցում է նույն ոլորտին Հայաստանի տրամադրած գումարի չափը»։

«Այդուամենայնիվ, չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զգալի ֆինանսական առավելությանը, ադրբեջանցի սպաների աշխատավարձի առավելությունը հայ գործընկերների նկատմամբ չնչին է»,- փաստում է վերլուծությունը և ընդգծում.- «Ռազմական ոլորտում պաշտոնական Բաքվի կատարած ծախսերի մեծ մասը ուղղվում է անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների զարգացմանը և նոր ռազմատեխնիկայի ձեռքբերմանը»։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում փամփուշտների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերը, ամենայն հավանականությամբ, գերազանցել են մեկ միլիարդ դոլարի սահմանը, և ակնկալվում է, որ մեծ միջոցներ կուղղվեն նաև ապագա գնումների համար»,- գրում է Jane’s Intelligence-ը։

Վերլուծելով կողմերի տնօրինած ռազմական հնարավորությունները` հետազոտական կենտրոնը փաստում է, որ զրահամեքենաների թվով երկու բանակներից որևէ մեկը մյուսի նկատմամբ էական առավելություն չունի:

«Կողմերի միջև լուրջ ռազմական բախումը, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կսկսվի օդային հարձակումներով և փոխադարձ հրետակոծությամբ, և հենց այս երկու ոլորտներում հայկական և ադրբեջանական բանակների միջև առկա տարբերությունն է, որ կարող է էապես փոխել նախնական վիճակը»,- կարծիք է հայտնում հեղինակավոր հետազոտական կենտրոնը։
Փաստելով, որ Ադրբեջանը առավելություն ունի Հայաստանի նկատմամբ թե՛ զինվորների թվաքանակի, թե՛ բյուջեի, թե՛ սպառազինությունների ավելացման տեսանկյունից, Jane’s-ը միաժամանակ ընդգծում է. «Այդուամենայնիվ, պարզ չէ` արդյոք պաշտոնական Բաքուն կկարողանա՞ այս քանակական առավելությունը վերածել որակականի և էականորեն փոխել իրավիճակը ռազմադաշտում»։

Այս հարցում, ըստ հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանների, Ադրբեջանի համար մարտահրավեր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի` ռազմական գործողությունների համար առավել բարենապաստ աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի հետ Հայաստանի կնքած ռազմական դաշինքը, ինչպես նաև քաղաքական իրավիճակը սեփական երկրի ներսում։

«Ռուսաստանի հետ կնքված դաշինքը Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդման հիմնական աղբյուրն է, որը հավելյալ ռիսկեր է ստեղծում Բաքվի համար. Մոսկվայի հետ գործակցության մեջ մտնելու կամ, դրան հակառակ, Թուրքիայի և Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում դաշինք կնքելու Ադրբեջանի փորձերը չեն կարող չեզոքացնել հակամարտության մեջ ներքաշվելու` Ռուսաստանի ներուժը»,- գրում է հետազոտական կենտրոնն ու կանխատեսում` հակամարտության սրման դեպքում Թուրքիան, Արևմուտքի նման, կփորձի խուսափել Ռուսաստանի հետ հակազդեցության մեջ մտնելուց ։

«Այս բոլոր հանգամանքները չեն բացառում Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այդուամենայնիվ, կողմերի ունեցած սահմանափակ հնարավորությունները և միջազգային համայնքի դիրքորոշումը խնդրի նկատմամբ սահմանափակում են իրադարձությունների զարգացման նման սցենարը»,- եզրափակում է Jane’s Intelligence-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում