Մալիի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեյդու Կեյտան պայմանագիր ստորագրեց չինական «Դալյան Աերբին» ակումբի հետ: 32-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 2.5 տարվա պայմանագիր:
Կեյտան 2008 թվականից հանդես է գալիս «Բարսելոնա»-ի կազմում: 2011/12թթ մրցաշրջանում կիսապաշտպանն իր թիմի կազմում մասնակցել է 26 հանդիպման և խփել 3 գոլ` Լա Լիգայի շրջանակներում:








































