Sunday Times-ը տեղեկացնում է, որ Լեհաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին «Տոտենհեմ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի տրանսֆերային նպատակներից մեկն է:
Պորտուգալացի մասնագետը դիմել է ակումբի ղեկավարությանը` 23-ամյա ռմբարկուի իրավունքները ձեռք բերելու խնդրանքով: Լևանդովսկու տրանսֆերի դիմաց պահանջվում է մոտ 25 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 40 հանդիպման և 23 գոլ հեղինակել:






































