Լոնդոնում տեղի ունենալիք 2012 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում Մեծ Բրիտանիայի ընտրանու ավագ է նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 38-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը: Այդ մասին է տեղեկացրել Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում հայտավորված են 13 անգլիացի և 5 ուելսցի ֆուտբոլիստներ: Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող ֆուտբոլիստներ թիմում չեն ընդգրկվել:








































