Saturday, 06 06 2026
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում

Վանոյի վերադարձով կհաջողվի մասամբ սրբագրել այն, ինչ թույլ տրվեց չարաբաստիկ 98-ին

Առաջին Լրատվականի զրուցակիցն է բանաստեղծուհի Կարինե Աշուղյանը:

– Կարինե, 1988-ին շարժման գլուխ անցան գրողները, մտավորականները, գիտնականները: Ի՞նչ եք կարծում, եթե մի հրաշքով երկրում շարժում սկսվի, կա՞ մտավոր այնպիսի ընտրախավ, որ կարող է տեր կանգնել ըմբոստությանը:

 – 1988-ին պոռթկաց տասնամյակների և նույնիսկ դարերի կուտակած ցասումը, մենք ազգովի մղվեցինք ինքներս մեզ պաշտպանելու, մեր ազգային ինքնությունը վերահաստատելու: Եվ ուրեմն, 88-ին կռիվ էինք տալիս ոչ միայն սովետմիության ամբողջատիրության դեմ, ոչ միայն հանուն արցախահայերի ապրելու իրավունքի և հանուն անկախության, այլ, թերևս, նաև ենթագիտակցորեն շարունակում էինք մեր կիսատ մնացած բոլոր պատերազմները: Հուսահատ-հուսավառ ճիգով փորձում էինք շրջել պատմության անիվը և իրական հաղթանակ տանել: Հիմա կարող է` պաթետիկ թվա ձևակերպումը, թե 88-ին բոլորս մի բռունցք, մի սիրտ էինք, բայց դա ճշմարիտ է: Ինչպես ճշմարիտ է, որ հաջողեցինք հենց մտավորական վերնախավի առաջնորդությամբ և ուղղորդմամբ: Այն բուռն ու պայծառ տարիներին մտավորականության մտավոր և հոգևոր էներգիան հզոր էր, մաքուր, որովհետև խտացնում էր պարտություններից աչք չբացած մեր ժողովրդի` ոտքի կանգնելու հաղթական կամքը, նաև համազգային խիղճը և բարոյական արժեհամակարգը: Իսկ հիմա: Հիմա շատ ավելի բարդ ու դժվար ժամանակներ են, որովհետև օտարի հետ կռիվ տալը միշտ ավելի հեշտ է, քան արյունակցի, որովհետև օտարը միշտ դեմ դիմաց է, իսկ ներքին թշնամին ներսից որդի նման կրծում-քայքայում է երկրի մարմինը, սիրտը, հոգին: Կա նաև մեկ այլ, շատ խորքային պատճառ: Իր բոլոր արատներով ու անազատությամբ հանդերձ` սովետմիությունը ստեղծել էր հասարակարգ, ուր հաջողության հասնելու համար պարտավոր էիր անցնել որոշակի ճանապարհ, վերընթաց սանդուղք, որ ուղղակի անշրջանցելի էր: Կային չափանիշներ, որոնք արգելափակում էին ոչնչության մուտքը բարձր տիրույթներ: Ես երբևէ կգրեմ այն մասին, թե ինչ էին երազում դառնալ այսօր Հայաստանում չափազանց հայտնի շատերը, որտեղ են սովորել միջնակարգն ավարտելուց հետո, ինչը նշանակում է` ինչքան են գնահատել իրենք իրենց հնարավորությունների սահմանները` ֆինանսատնտեսական տեխնիկում, ավտոճանապարհային տեխնիկում, մանկավարժական ուսումնարան, խոհարարական դասընթացներ: Շատերը վարորդական իրավունքը համարել են բարձրագույն կրթությանը համարժեք դիպլոմ: Ու հիմա նրանք են «էլիտան»: Ես չեմ ասում` վարորդ կամ «գայշնիկ» լինելն ամոթալի է, ամոթալին նրանց` իշխանություն և օլիգարխ դառնալն է: Կարծես թե, շեղվեցի հարցից: Դու հարցնում էիր` կա՞ արդյոք ներկա Հայաստանում նման մտավոր վերնախավ: Իհարկե` կա, և դու մեծ մասին անձնապես ես ճանաչում: Իր պատմական բնօրրանում ազատ ապրելու, պետականությունը փայփայելու մեր ժողովրդի վերջին հույսն են այդ մարդիկ, մեր վերջին կռվի զորավարները: Զորակոչը հայտարարված է, և հապաղումը` աններելի, որովհետև Հայաստանը օրեցօր վերածվում է մի երկրի, որտեղ ապրելը սխրանք է, որտեղ մարդու իրավունքը և կյանքը ոչինչ չարժեն, որտեղ փոխադարձ անհանդուրժողականությունը վարակի նման տարածվում է` փչացնելով և ապականելով ամեն մաքուր անկյուն: Եվ վերջապես, հացի ու խաղաղության պակասից բացի, կարևոր է զգացողությունը, որ Հայաստանում որպես կայացած են ներկայանում նրանք, ովքեր շատ հայտնի կորուստների գնով են հասել դիրքի, հարստության, հռչակի և իշխանության: Իրենց բարոյականության վերջին, պատառոտված ծվենների, իրենց վաղուց ծախված հոգիների` փրկության վերջին հույսի կորուստների գնով: Չկասկածեք` լֆիկներն իրենց հարստության պատճառը համարում են ծովից ծով աշխատասիրությունը, նեմեցներն` իրենց խելքն ու շնորհքը, թոխմախներն` իրենց «ճիշտ տղա» լինելը, կան նաև իրենց եղած-չեղած գեղեցկությանը օր ու գիշեր փառք տվող հաջողակ տիկնայք: Եվ եթե անգամ ամեն օր չեն սպանում մարդկանց, ամեն օր Մարտի 1 չէ և ամեն օր Հոկտեմբերի 27 չէ, միայն այս վիճակը բավական է, որպեսզի սկսվի Հայաստանը վայ-հայրենասերներից փրկելու գործընթացը:

– Այն ժամանակ կարծես լավ էինք սկսել երկիր կառուցելու գործը: Ինչո՞ւ տապալեցինք: Որտե՞ղ էին սխալվել Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը: Գրողական ռոմանտի՞զմ էր (որքան էլ Վանո Սիրադեղյանն ասի, թե ռոմանտիկներին չի սիրում), քաղաքական կարճատեսությո՞ւն, զուտ մարդկային միամտությո՞ւն:

– Նրանք չեն ձախողել, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանոն, Վազգենը, Շարժման նվիրյալները և ողջ ժողովուրդը քաջաբար հաղթահարեցին բոլոր մարտահրավերները, հաղթեցին` ի հեճուկս բոլոր կանխատեսումների և նույնիսկ տրամաբանության: Հաղթեցին, բայց հաղթանակը, ինչպես միշտ, բաժին ընկավ ուրիշներին: Ես չեմ կարող հստակ պատասխանել, թե որն էր ձախողման պատճառը, երևի` ոչ գրողական ռոմանտիզմը, ոչ քաղաքական կարճատեսությունը և ոչ էլ մարդկային պարզ միամտությունը: Կամ գուցեև` բոլորը միասին, որ հաշվարկել էին խարդավանքի հեղինակները: Մեր նորանկախ պետության բուրգի հիմքում դրվեց Լևոն-Վանո-Վազգեն եռամիասնությունը, և սխալը հենց այն խախտելն էր: Ով խախտեց, հավանաբար ծրագրել էր ընդամենը վայելել իշխանությունը, սակայն արդյունքում ստացվեց հայրենադավություն: Ձախողման տարեթիվը կարող եմ նշել` 1998. հենց այդ ժամանակ սկսվեց բիրտ ասիական բռնիշխանությունը, և որից ազատվելը պիտի հավասար լինի Սարդարապատի հաղթանակին:

– Ի վերջո, հիմա ինչպես հասկանալ Տեր-Պետրոսյանի այս որոշումը` համագործակցել ԲՀԿ հետ: Երբ` ա. Քոչարյանի ականջները, այնուամենայնիվ, երևում են Գագիկ Ծառուկյանի թիկունքից, որքան էլ փորձեն թաքցնել, բ. բոլորը գիտեն, թե Գագիկ Ծառուկյանի թիկնազորն ինչ ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի ծեծուջարդի գործում:

– Չգիտեմ… Բայց հասկանում եմ նրանց, ովքեր հենց այդ պատճառով հեռացան ՀԱԿ-ից: Հասկանում եմ Արամ Սարգսյանին` նա երբեք չէր կարող մնալ մի կառույցում, որտեղ անհավանական չեն համարում համագործակցությունը ԲՀԿ հետ, հետևաբար նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Հասկանում եմ բոլորի տագնապները, հասկանում եմ նաև անվերապահ ՀԱԿ-ականներին, գնահատում եմ սկզբունքայնությունը, բայց չի կարելի չընդունել, որ ներկայումս ահագնացող արտագաղթի պատճառները նաև ընդդիմությունից հիասթափության մեջ են: Իշխանությունների հետ երբեք հույս չփայփայած մարդիկ պայքարի վերջը չտեսնելուց հետո են բռնել օտարության ճանապարհը:

– Իսկ ի՞նչ է կատարվել 98-ին: Ժամանակը չէ՞` իրերն իրենց անունով կոչելու, գաղտազերծելու:

– Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց այն, ինչին տեղյակ եմ տարբեր խողովակներով, ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ մեր պետության ընթացքը խոտորվեց հենց այդ թվականին: Հայտնի չորսի դավադրության մասնակիցներից Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ զավթեց ՀՀ նախագահի աթոռը: Սերժ Սարգսյանը նույնպես կփորձի երկրորդ անգամ ևս ինքնահռչակվել ՀՀ նախագահ: Սամվել Բաբայանին առաջին երկուսը ապահով վտանգազերծել են, դարձրել համարյա ոչ մեկը, իսկ Վազգենը չորսից միակն էր, որ կարծում էր` հանուն ազգային մեծ երազանքների հեղաշրջման է մասնակցում: Անկախ Արցախի, Արևմտյան Հայաստանից մոտ տասը քառակուսի մետր հող վերադարձնելու հնարավորության մասին էր խոսվում, համարյա ծովից ծով Հայաստան` Վազգենին այդպես էին ոգևորել: Իրականում Վազգենը ոչ թե մասնակիցն էր, այլ զոհը, և հոկտեմբերի 27-ին նրանք ազատվեցին իշխանությունը երկար ժամանակով վայելելու խոչընդոտից: Վանոյին վերացնելու ժամանակն էր, բարեբախտաբար նրա բաժին նաիրին չհասցրեց կրակել:

– Հիմա, երբ հեռվից եք հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ի՞նչ եք կարծում` սա վերջն է վերջի՞:

– Թե ինչու եմ ես հիմա դրսում, դա ուրիշ խոսակցության թեմա է և ոչ ոքի չի վերաբերում, նույնիսկ նրանց, ովքեր, ինչպես պարզվեց, ինձ ատելու չափ էին սիրում: Բայց անգամ ծիծաղելի է պատկերացնելը, թե ես Հայաստանը կթողնեմ ընդմիշտ, Հայաստանը իմ երկիրն է: Հայաստանն իմ երկիրն է, ոչ թե Հայաստանն իրենց անցողիկ, խայտառակ զեխության ու սին փառքի համար արոտավայր դարձրածներինը: Հայաստանն իմ երկիրն է, որովհետև իմ հոգում Արարատ կա:

– Դուք միացել եք ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի ստորագրահավաքին, ինչո՞ւ:

– Միացել եմ ֆեյսբուքյան ԵԼՔ նախաձեռնությանը` համարելով, որ ինչ-որ ճիշտ տեղ կարող է տանել: Իսկ Վանոյի մասին գրել եմ միշտ` 98-ից սկսած, գրել եմ` որպես գրող, որպես քաղաքացի, որպես հայ մարդ: 1988-98-ին, երբ Շարժումը սկսվեց, Ազատության հրապարակում ինձ համար թանկ ու հարազատ երեք անուն կային` Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանոն և Վազգեն Սարգսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանին գիտեի հայ հին թարգմանական գրականության մասին աշխատությունից, Վանոյին` «Գարունի» հրաշալի պատմվածքներից և «Ծանր լույս» ժողովածուից, Վազգենին` նույն «Գարունից», «Հացի փորձություն»-ից ու նաև որպես արարատցի: Առաջին նախագահը Շարժման ղեկին է, Վազգենը մեր կողքին չէ, իսկ Վանոյի վերադարձը կխորհրդանշի ինչ-որ շրջափուլի ավարտ: Եվ սկիզբ… Հոգևոր Հայաստանի զարթոնքի սկիզբ: …Լինելով հեռվում` հիմա ինքս էլ գիտեմ, որ Վանոն սովորել է ուրիշ կյանքի, ուր մթնոլորտը լարված ու շիկացած չէ, ուր օդը ջղային չէ, ուր պարզապես խաղաղություն է , ուր հայկական բամբասանքները, խարդավանքները ամեն օր տուն չեն մտնում: Բայց: Վանոն գրող է, անգամ եթե հիմա չի գրում, շարունակում է մնալ գրող, նա ամբողջովին նյարդ ու սիրտ է, և Հայրենիքը կարոտած կլինի հազարավոր վտարանդիների հազարապատիկ կարոտով: Երևի միայն գրողը կհասկանա, թե ինչպես կարելի է օրինակ, օտար քաղաքի փողոցում հեռվից նկատել ջահել մորն ու բալիկին, լսել երկու բառ` «Լավ, էլի, խելոք մնա, «կապրիզնիություն» մի արա», հետո առանց մտածելու մոտենալ հայ մանչուկին ու համբուրել, համբուրել, հայի համ ու հոտ առնել փոքրիկից: Հետո զարմացած մորը բացատրել, որ հայ ես, հետո, տեսնելով, որ, միևնույն է, մատղաշ մայրիկը մի քիչ տարօրինակ համարեց քեզ, նորից կրկնել` հայ եմ ու վաղուց հայ չեմ տեսել:

…Կուզեի, որ վերադառնար: Պայմանով` որ ողջ մնա: Գուցե այդ ժամանակ հաջողվի գոնե մասամբ սրբագրել այն, ինչ թույլ տրվեց չարաբաստիկ 98-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում