Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությունից պահանջում է ձեռք բերել բրազիլացի պաշտպան Մայկոնի տրանսֆերը:
«Ինտեր»-ի պաշտպանը մոտ է «Չելսի» տեղափոխությանը, սակայն Ժոզեն ֆուտբոլիստին ցանկանում է տեսնել իր թիմում:
«Արքայական ակումբի» ներկայացուցիչները, սակայն, չեն շտապում բանակցություններ սկսել «ներաձուրիների» հետ: Մոուրինյոն կարծում է, որ Մայկոնն իր կարիերայի լավագույն օրերն է անցկացնում, մինչդեռ ակումբի ղեկավարության կարծիքով` այդ օրերը վաղուց անցյալում են:
Բացի այդ, «Ռեալ»-ը չի պատրաստվում բրազիլացուն վճարել այն աշխատավարձը, որը նա ներկայումս ստանում է միլանյան ակումբում:







































