Ֆրանսիական L’Equipe հանդեսը տեղեկացնում է, որ «Չելսի»-ի իվուարցի հարձակվող Սալոմոն Կալուն տեղափոխվել է «Լիլլ»:
26-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս բուժզննում կանցնի, որից հետո նրա հետ պաշտոնապես 4 տարվա պայմանագիր կստորագրվի:
Հուլիսի սկզբին ֆուտբոլիստը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ ու լքեց «արիստոկրատների» շարքերը, որտեղ հանդես էր գալիս 2006 թվականից և 254 խաղերում դարձել էր 60 գոլի հեղինակ:










































