«Չելսի»-ի նորեկ Մարկո Մարինն առաջին հարցազրույցն է տվել Chelsea TV-ին, որում հայտարարել է, որ ցանկանում է Ռոման Աբրամովիչի թիմի հետ հաղթել Անգլիայի առաջնությունում:
«Հուսով եմ` ես կկարողանամ բազմաթիվ արդյունավետ փոխանցումներ կատարել, ոպեսզի հարձակվողները շատ գոլեր խփեն: Եթե խաղում ես «Չելսի»-ի նման թիմում, պետք է գավաթներ նվաճել, այնպես, ինչպես դա եղավ անցած տարի, երբ նրանք արժանացան Անգլիայի Գավաթին և Չեմպիոնների Լիգայի խաղարկության գավաթին: Անգլիական Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, և ես կարծում եմ, որ պետք է հաղթեմ այն»,- ասել է Մարինը:










































