Wednesday, 10 06 2026
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Արհեստական արևայրուքը վնասակար է մաշկի համար. մասնագետ

Արհեստական արևայրուքը և առանց պաշտպանիչ միջոցների արևի տակ արևայրուք ստանալը վնասակար է մաշկի համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ին ասաց «Դա Վինչի» կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանը՝ առաջանում է ջրազրկում, որը հանգեցնում է վաղաժամ ծերացման և քաղցկեղի. «Վիճակագրությամբ երեքից չորս անգամ լավ արևայրուք ընդունելը՝ առանց պաշտպանվելու, արդեն վտանգավոր է, քանի որ մաշկի մեջ կարող են առաջանալ քաղցկեղային փոփոխություններ: Սակայն գրագետ արվելու դեպքում հաճախականությունը կապ չունի, ուղղակի պիտի օգտագործել ճիշտ քսուքներ»: Բժշկի հավաստմամբ՝ քսուքների ընտրության հարցում կարևորը գինը չէ, այլ այն, որ պատրաստված լինի բնական հումքից:

«Դետոքս» առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգ Մանե Բադալյանն էլ հավելեց, որ սոլյարիները վտանգավոր են հատկապես այն դեպքերում, երբ պաշտպանված չեն տեխնոլոգիաները, հնացած են սոլյարիների լամպերը և այլն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ մի շարք դեպքերում նույնիսկ արգելված է սոլյարի անել: Մաշկային խրոնիկ հիվանդությունների, հղիության դեպքում շատ վտանգավոր է արհեստականորեն մգեցնել մաշկը, ինչպես նաև այն վտանգավոր է խալեր ունեցող մարդկանց համար. « Իմ բոլոր հաճախորդներին խորհուրդ չեմ տալիս օգտվել սոլյարիներից՝ հաշվի առնելով նրա վնասակարությունն ու այն հանգամանքը, որ մենք բարձրադիր գոտում ենք ապրում: Մեզ մոտ արևն առանց այդ էլ ակտիվ է՝ հատկապես գարնանն ու ամռանը, լրացուցիչ արհեստական ճառագայթվելու կարիք չկա»:

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զերծ մնալու համար բժիշկը խորհուրդ է տալիս արևի տակ չմնալ առավոտյան 12-ից մինչև երեկոյան 5-ը, քանի որ այս ժամանակ արևի ճառագայթներն ամենակարճ ճանապարհով են հասնում երկիր, որի հետևանքով դրանց վնասները շատ ավելի մեծ են:

Նշենք նաև, որ բնական ճանապարհով արևայրուք ստանալու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները ցրված են, և մաշկը կարողանում է քիչ քանակությամբ ընդունել դրանք, իսկ սոլյարիի խցիկում դա անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում