ԱՄՆ հավաքականի մարզիչ Մայք Քշիշևսկին որոշել է, թե ովքեր կլինեն 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցող թիմի ավագները:
«Քոբին կշռադատված անձնավորություն է և դա նրան հանճար է դարձնում: Միաժամանակ Լեբրոնը կարողանում է պահպանել թիմի լավ տրամադրությունը և տրամադրվածությունը խաղին: Ինձ նման զուգակցում է անհրաժեշտ: Այս երկու բասկետբոլիստները կլինեն հավաքականի ավագները»,- ասել է Քշիշևսկին:
Հիշեցնենք, որ Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ հավաքականի առաջնորդները եղել են Ջեյսոն Քիդը, Քոբի Բրայանթը և Լեբրոն Ջեյմսը:












































