Էշլի Քոուլի `«Չելսի»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի: Բայց միևնույն ժամանակ համաձայնագրի ժամկետի երկարաձգման բանակցությունները դեռևս չեն մեկնարկել: Եթե Քոուլը դառնա ազատ գործակալ, կարելի է չկասկածել, որ նրա ծառայություններով կհետաքրքրվեն բազմաթիվ ակումբներ: Մասնավորապես, Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն չեն հրաժարվի իրենից կազմում տեսնել նման վարկանիշ ունեցող խաղացողի:
«Էշլին չի անհանգստանում իր ապագայի համար: Նա կքննարկի բոլոր առաջարկները` գործող պայմանագրի ժամկետի լրանալուց հետո»,- գրել է ESPN-ը:










































