Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտ դել Բոսկեն մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը:
«Այս թիմն ապացուցեց, որ սիրում է բախվել նոր մարտահրավերների և երբեք չի հոգնում հաղթել: Հավաքականում տիրող մթնոլորտը պարզապես անհավանական է: Մենք միասին 40 օր ենք անցկացրել, և ամբողջ այդ ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել: Բոլորս մտածում էինք միայն հաղթանակի մասին: 2008 թվականից ի վեր թիմում բազմաթիվ փոփոխություններ են եղել և հետագայում նույնպես մենք կաշխատենք կազմի երիտասարդացման ուղղությամբ:
Կասիլայսը, Խաբի Ալոնսոն և Չավին անփոխարինելի են: Առանց այս ֆուտբոլիստների մենք ոչնչի չէինք հասնի: Ինչ վերաբերում է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի դիմակայությանը, պետք է նշեմ, որ մենք բոլորս ներկայացնում ենք մեր երկիրը: Այդ պատճառով Կասիլյասը և Չավին «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի խաղացողներ չեն, այլ իսպանացիներ»,- հայտարարել է մարզիչը:







































