Բրիտանական մամուլի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 30 մլն ֆունտ ստերլինգ վճարել «Սան-Պաուլու»-ի 19-ամյա կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ բազմաթիվ անգամ հայտարարվել էր «Յունայթեդ»-ի` երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքվելու մասին:
Նշենք, որ բրազիլացին հայտնվել է նաև «Չելսի»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների շրջանակներում:



































