Պակիստանի հարավում՝ Կարաչի քաղաքում ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ հին գտածոներ: Ինչպես հաղորոդւմ է BBC-ն՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, գանձերը երկիր են մտցվել մաքսանենգ ճանապարհով: Անտիկ արձանները և մյուս առարկաներն ավելի քան 2000 տարեկան են:
Դրանք պատրաստվել են Գանդահարի հին թագավորությունում, որը նախաիսլամական քաղաքակրթության ժամանակ ձգվում էր արևելյան Աֆղանստանից մինչև Պակիստան հյուսիս-արևմուտք: Գտածոյի մոտավոր արժեքը գնահատելու համար ներգրավվել են հնագետներ:










































