Android օպերացիոն պլատֆորմով սմարթֆոններին սպառնում է նոր վիրուս, որը օգտագործում է Google-ի օպերացիոն համակարգով վարակված սարքերը՝ ստեղծելու բոթնեթ՝ համակարգչային ցանց, որը կոչված է սպամներ ուղարկելուն: BBC-ի փոխանցմամբ՝ վնասակար ծրագիրը նկատել է Microsoft ընկերության աշխատակիցը: Ընկերությունը մրցակցում է Google-ի հետ բջջային սարքերի օպերացիոն պլատֆորմների շուկայում և պատրաստվում է ներկայացնել այդ ոլորտում իր նոր արտադրանքը ՝ Windows 8-ը:
Ինչպես իր բլոգում նշել է համակարգչային անվտանգության մասնագետ Թերրի Զինկը, բոթնեթը անդրոիդ սարքերից սպամ հաղորդագրոթյուններ է ուղարկում Yahoo! փոստային ծառայությունով՝ օգտագործելով Yahoo!Mail փոստային արկղի հետ աշխատանքի համար նախատեսված բջջային հավելվածը: Դատելով IP-հասցեներից՝ սպամ «ուղարկողները» եղել են Ռուսաստանից, Ուկրաինայից, Չիլիից, Վենեսուելայից, Թաիլանդից և Ֆիլիպիններից: Զինկի խոսքով՝ վիրուսի տարածվածության նման աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ այդ երկրների օգտատերերը քիչ են ուշադրություն դարձնում համակարգչային անվտանգությանը և իրենց սմարթոնների վրա տեղադրում են անհայտ աղբյուրների ծրագրեր:
Նախօրեին մեծ հարված է հասցվել նաև Apple-ի սմարթֆոնների հեղինակությանը: Պարզվել է, դրանք ավելի խոցելի են վնասակար ծրագրերի հանդեպ, քան Google-ի սարքերը:










































