Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մեքսիկայում ձայների վերահաշվարկը հաստատել է, որ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում Էնրիկե Պենյա Նյետոն։
Հիշեցնենք, որ երկրորդ թեկնածուն՝ Մեքսիկայի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբարդորը, վիճարկել էր ընտրությունների արդյունքները։ Հիմա էլ նա հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ մրցակից թեկնածուին մեղադրելով տեղամասերի 75 տոկոսում խախտումներ կատարելու, զանգվածային ընտրակաշառք բաժանելու, հեռուստաընկերությունների եթերն անօրինական օգտագործելու մեջ։
Հիշեցնենք նաև, որ թեկնածուների միջև ձայների տարբերությունը կազմում է 6.5 տոկոս։










































