Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չերնոգորիայի «Զետա»-ին:
Մեր թիմի մրցակցին զիջեց 0:3 հաշվով: Ամբողջ հանդիպման ընթացքում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների պարզունակ սխալները հաջորդում էին մեկը մյուսին: Ոչնչով առավել չէր նաև հակառակորդը, որին մի փոքր հաջող խաղալու դեպքում հեշտությամբ կարելի էր պարտության մատնել:
Առաջին գոլը խփվեց երկրորդ խաղակեսում. բարձրից փոխանցման արդյունքում գոլի հեղինակ դարձավ Իվան Վույաչիչը: 81-րդ և 89-րդ րոպեներին աչքի ընկան Զարիա Պելիչիչը և Պետար Օրլանդիչը:
Այսպիսով` «Փյունիկ» – «Զետա»` 0:3:







































