Ռուսաստանում մեծ ժողովրդականություն վայելող Жизнь թերթի և Life News կայքի հեղինակը նշանակվել է «Ազգային մեդիախումբ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ: Այս ընկերությունում նա համակարգելու է Ռուսատանում մեկ այլ հայտնի թերթի` Известия-ի, ինչպես նաև խմբում գտնվող մյուս տպագիր մամուլի աշխատանքը:
Այս մասին հողորդում է Маркера պարբերականը, որը նույնպես մտնում է «Ազգային մեդիախմբի» մեջ: Այս տեղեկությունը հաստատել է նաև Արամ Գաբրիելյանը:
«Ազգային մեդիախումբն» ամենախոշոր մեդիաընկերություններից է Ռուսաստանում, որին են պատկանում РЕН ТВ հեռուստաընկերությունը և Петербург – Пятый канал ռադիոընկերությունը: Բացի այդ, վերջերս հայտնի է դարձել, որ այդ ընկերությունը գնել է նաև ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության բաժնետոմսերի մի մասը:
Նրա առաջ խնդիր է դրվել կրճատել տպագիր և ինտերնետ պարբերականների ծախսերը, ինչպես նաև դիտարկել նոր պարբերականների գնման հնարավորությունը: