Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որին տվել է դրական եզրակացություն։ Փաթեթի ընդունումը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման և հակասությունների վերացման անհրաժեշտությամբ։
Կառավարությունն սկզբունքային առարկություն չի արտահայտել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Այս նորմը սահմանում է, որ այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին նույնպես պետք է տալ դատարանում պետտուրքի վճարումից ազատելու իրավունք։

Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Վահագն Մախսուդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության զարգացման մասին» և ևս երկու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ կիրառել հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականություն։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքների նախագծերին։ Միաժամանակ նկատի առնելով այն, որ «Գյուղատնտեսության զարգացման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը ներառված է 2011թ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, նախագծերի հեղինակներին առաջարկվել է համագործակցել ՀՀ կառավարության հետ և ճշգրտել նախագծերի կարգավորման առարկան և իրավահարաբերությունների շրջանակը։

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Ռուբեն Գևորգյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթին` այն պատճառաբանությամբ, որ փաթեթով նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են։

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում