Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կալցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:
Այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:







































