«Առաջին» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին փետրվարի 15-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Մեր հարցին, թե այցը ինչ նպատակ ունի, Վան Բայբուրդը նախ նկատեց, որ այցը ավանդական է, այն նախօորոք պայմանավորված է: Վրաստանի նախագահի խորհրդականը հայտնեց, որ Նիկա Գիլաուրիի այցի շրջանականերում կքննարկվեն երկկողմ տնտեսական, էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:











































