Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է:
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել Փեշավար քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մարդան քաղաքում տոնական շքերթի ժամանակ: Մահապարտ-ահաբեկիչը եղել է դպրոցական զգեստով, որի վրա ամրացված է եղել պայթուցիկ սարք:
Այս պահին ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն «Թալիբանը» որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է ակտիվանալ Պակիստանի հյուսիս-արևելքում:











































