Պակիստանի հյուսիսում կիրակի օրը ամերիկյան անօդաչու սարքվորման կողմից ռմբակոծման հետևանքով առնվազն ութ գրոհային է ոչնչացվել:
Ավիահարվածները հասցվել են գրոհայինների՝ Մաինաշ քաղաքի մոտակայքում գտնվող հավանական կացարանների ուղղությամբ:
Պակիստանը բազմիցս իր պաշտոնական դժգոհությունն է հայտնել նման հարվածների վերաբերյալ, որոնց հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչները: Պակիստանը շարունակում է պահանջել, որ ամերիկյան զինվորականները չռմբակոծեն իր տարածքը, սակայն ԱՄՆ-ը դեռ հրաժարվում է դադարեցնել նման հարվածները և միայն պակասեցրել է դրանք: