ԱՄՆ ադմինիստրացիան Չինաստանին ու Սինգապուրին հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել իրանական նավթ գնելու համար: Այս մասին գրում է The New York Times-ը:
Բարաք Օբաման իր որոշումը բացատել է նրանով, որ երկու երկրներն էլ նվազեցրել են Իրանից նավթի գնման ծավալները:
Մինչ այդ պատժամիջոցներից ազատվել էր ևս 18 երկիր: Ամերիկյան օրենքների համաձայն` այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են «հալածյալ երկրի» հետ, կարող են կիրառվել առևտուրը սահմանափակող միջոցառումներ:
Ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ի ու ԵՄ պատժամիջոցների հետևանքով, որոնք պաշտոնապես ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, ընթացիկ տարում Իրանից նավթի գնումները կրճատվել են 40 տոկոսով: