TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը երեկ Ստամբուլում ստորագրել են «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման մասին միջկառավարական համաձայնագիրը: Թուրքական կողմից այն ստորագրել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևը:
TANAP-ում թուրքական մասնաբաժինը կազմել է 20 տոկոս, իսկ ադրբեջանականը՝ 80 տոկոս: Նախորդ տարվա դեկտեմբերին երկու երկրները ստորագրել էին այս գազատարի կառուցման համար կոնսորցիումի ստեղծման փոխըմբռնման հուշագիր:
Սկզբնական շրջանում գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից մոտ 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ մասը՝ Եվրոպայի համար:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան և Ադրբեջանը TANAP գազատարի նախագծի իրագործմամբ իրենց խոշոր ներդրումը կունենան Եվրոպայի էներգոանվտանգության ապահովման հարցում։








































