«Սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունները խոստանում են լինել բավական ուշագրավ և թեժ»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Թեև ԲՀԿ-ն հայտարարել է, թե իբր չեն կողմնորոշվել Գյումրու քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցում, բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պնդում ենք, որ ԲՀԿ-ում Գյումրու քաղաքապետի թեկնածու են տեսնում պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: ԲՀԿ-ում նրան առավել ուժեղ մրցակից են համարում, քան Սամվել Բալասանյանին: Մինչև առաջադրումը, սակայն, դեռ շատ ջրեր կհոսեն:
Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ծանր է տարել Սամվել Բալասանյանի առաջադրման մասին լուրը: Ասում են՝ նա իր շրջապատում արտահայտվել է, թե ինչպես կարող էր Բալասանյանն իր դեմ թեկնածություն առաջադրել, երբ ինքը Գյումրու գարեջրի գործարանը նրան կոպեկներով վաճառեց»:










































