Խորտակված Costa Concordia զբոսաշրջային նավի ուղևորների ամերիկացի փաստաբան Ջոն Իվսը հերթական հայցն է ներկայացրել Մայամիում գրանցված Carnival Corporation-ի օպերատորի դեմ, որը հանդիսանում է նավի սեփականատերը:
Ինչպես պատմել է Իվսը, Carnival Corporation-ի դեմ հայցը ներկայացվել է նախօրեին՝ Լոս-Անջելեսի ամերիկյան դատարանում:
Փաստաբանի խոսքերով՝ այդ քայլը պայմանավորված է եղել այն ենթադրություններով, որ Costa Concordia-ի նախագծման ժամանակ սխալներ են թույլ տրվել, որոնք հանգեցրել են նավի խորտակմանը և ողբերգական հետևանքների:
Նրա կարծիքով՝ նման սխալներ եղել են ոչ միայն Costa Concordia-ում, այլև Carnival Corporation օպերատորին պատկանող մյուս նավերում, իսկ դա նշանակում է, որ նրանցից շատերը կարող են վտանգավոր ճանաչվել:











































