Ռեփեր 50 Cent-ը երկուշաբթի երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց՝ պարանոցի և մեջքի վնասվածքներով: Ըստ ThisIs50.com կայքի տվյալների՝ Նյու Յորքում նրա մեքենային է բախվել բեռնատար ավտոմեքենա, ինչի հետևանքով երգիչը ծանր վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշում է կայքը, երկուշաբթի երեկոյան Լոնգ Այլենդի մայրուղու վրա բեռնատարը բախվել է ռեփերի զրահապատ մեքենային:
Երգիչը տեղափոխվել է Քուինսի հոսպիտալ, որտեղ պարանոցի և մեջքի մի շարք ստուգումներ է անցել: Միջադեպից հետո համացանցում են հայտնվել մի շարք լուսանկարներ, որոնցում ռեփերը պարանոցի ձգակապով է:










































