Գերմանիայի ազգային հավաքականի գխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գովեստի խոսքեր է հղել իր թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրային: Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի շրջանակներում Հունաստանի հետ կայացած խաղում Խեդիրան դարձել է գոլի հեղնակ և նպաստել իր թիմի` 4:2 հաշվով տարած հաղթանակին:
«Խեդիրան դինամիկ ֆուտբոլ ցուցադրեց: Խաղի ընթացքում նա միշտ հայտնվում էր նպաստավոր դիրքերում: 2010 թվականից ի վեր Սամին մեծ առաջընթաց է գրանցել և իսկական առաջատար է դարձել: Նա անընդհատ շարժման մեջ է: Դժվար է Խեդիրային հաղթել անհատական պայքարում»,- հայտարարել է Լյովը:









































