Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպաններ Ռաուլ Ալբիոլն ու Ալվարո Արբելոան կերկարաձգեն «արքայական ակումբ»-ի հետ իրենց պայմանագրերի ժամկետները:
Ներկայումս «Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Իսպանիայի հավաքականի կազմում: Բայց ակումբի ղեկավարությունը ժամանակ չի կորցնում և աշխատում է պաշտպանների նոր համաձայնագրերի ուղղությամբ: «Ռեալ»-ը նախատեսում է Ալբիոլի և Արբելոայի հետ պայմանագիր ստորագրել մինչև 2016 թվականը:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր համագործակցությունը շարունակել մանավանդ Արբելոայի հետ, քանի որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը շատ լավ է դրսևորել իրեն:









































