Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին Արգենտինայում թալանել են: Բուենոս Այրեսում դիահարդարման սրահից գողացել են համակարգիչը, ֆոտոխցիկը և փաստաթղթեր: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
Մինչ Լոպեսը ելույթ էր ունենում բեմում, չարագործները մուտք են գործել աստղի դիմահարդարման սրահ, և գողացել վերը նշված արժեքավոր իրերը:
Արգենտինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թալանչիների ձեռքից ամենաշատը տուժել է Լոպեսի մենեջերը: Հենց նրան են պատկանել փաստաթղթերը, որոնցում եղել է նաև նրա անձնագիրը:
Ոստիկանությունը հետախուզում է հանցագործներին, փորձում պարզել, թե ինչպես է նրանց հաջողվել շեղել երգչուհու թիկնապահների ուշադրությունը:








































