Ինչպես հաղորդում է France 24-ը, Իրաքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 39 մարդ:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Հիլլա քաղաքում՝ Իրաքի մայրաքաղաքից 95 կմ հարավ: Ոստիկանական վարչության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ռումբը տեղադրված է եղել ֆուտբոլային մարզադաշտի մոտ կայանած ավտոմեքենայում: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 32 մարդ:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Բաաքուբա քաղաքում՝ Բաղդադից 60 կմ հյուսիս: Ինքնաշեն ռումբը պայթել է բանուկ փողոցի վրա: Այս պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 7 մարդ:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունների համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:









































