Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան կարծիք է հայտնել, որ Նեյմարը պետք է Եվրոպա տեղափոխվի, որպեսզի կարողանա ցուցադրել իր հնարավորությունները:
«Նեյմարը հիանալի խաղացող է: Ներկայումս նա Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստն է: Կարծում եմ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է չափի իր ուժերը եվրոպական առաջնությունում:
Լոնդոնի Օլիմպիադան հիանալի շանս է, և Նեյմարը կարող է ցուցադրել իր հնարավորությունները»,- բրազիլական լրատվամիջոցներին է հայտնել Դունգան:









































