Հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Մեծ Բրիտանիայում։ Քրեական գործով որպես կասկածյալ անցնող մի բրիտանացի ստիպված է եղել բանտում անցկացնել հանգստյան օրերը, քանի որ RBS բանկում, որտեղ նա աշխատում է, տեղի էր ունեցել համակարգիչների խափանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դատարանը դեռևս ուրբաթ օրը որոշում էր կայացրել գրավի դիմաց նրան ազատ արձակել բանտից, սակայն գումարի վճարման հաստատումը բանկից դատարանն այդպես էլ չէր ստացել։ Կալանավորված անձը ստիպված է եղել լրացուցիչ երկու օր անցկացնել բանտում։
Հաղորդվում է, որ RBS բանկում համակարգիչների խափանման պատճառով տուժել էին հարյուր հազարավոր հաճախորդներ, որոնք չեն կարողացել իրենց հաշվից գումար հանել կամ փոխանցում կատարել։









































