Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.45 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 417.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.9 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09-ով և կազմել 418.63 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 419-421 դրամով, գնում՝ 415.5-417 դրամով:










































