«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է երկարաձգել կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Daily Star Sunday պարբերականի տեղեկացմամբ` Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր, ըստ որի` նա առաջիկա 5 տարում կվաստակի 52 մլն ֆունտ:
Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին՝ իսպանական «Վալենսիա»-ից: Ֆուտբոլիտի ` ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին:






































