Sunday, 07 06 2026
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում

Սահմանների համալիր կառավարումը դրական կազդի տնտեսության վրա. փորձագետ

Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում սահմանների համալիր կառավարումը հենվում է 3 հենասյուների վրա, որոնցից առաջինը ենթադրում է ներգերատեսչական համագործակցություն, որ բոլոր գերատեսչությունների ներսում գործընկերները տեղյակ լինեն, թե իրենց գործընկերներն ինչով են զբաղվում, երկրորդ՝ միջգերատեսչական համագործակցություն, որպեսզի սահմանի վրա ներկայացված 5 գերատեսչությունները՝ ԱԱԾ-ն, սահմանապահ զորքերը, ոստիկանությունը, Սննդի անվտանգության պետական ծառայությունը և առողջապահության նախարարությունը, կարողանան համագործակցել, և երրորդ՝ միջսահմանային համագործակցություն, որպեսզի ընթացակարգերը լինեն համակարգված:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԵՄ Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանը, երբ ՀՀ և Վրաստանի միջև ընդունվեն իրավական փաստաթղթերը և համագործակցությունը հիմնված լինի այն պատկերացման վրա, որ համագործակցության արդյունքում կիրառվելու է մեկ պատուհան, մեկ կանգառ սկզբունքը, որ մարդը կարողանա սահմանը հեշտությամբ հատել, ու ոչ միայն մարդը, այլև տրանսպորտային միջոցները, այդ դեպքում նաև ապրանքաշրջանառությունը կկարգավորվի, բնականաբար, դա կունենա իր դրական ազդեցությունը տնտեսության վրա:

Գ. Մալինցյանը հայտնեց, որ անցած տարի ՀՀ և Վրաստանի միջև նախագծվել է մի փաստաթուղթ՝ «Սահմանային անցակետերի համատեղ օգտագործման վերաբերյալ» հուշագիր, որը դեռևս չի ընդունվել, բայց կառավարությունը որոշել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի ծրագրերը, որոնք հուշագրի սահմաններում կկատարվեն: Ենթադրվում է, որ ծրագրերի մշակումը մինչև 2012-ի վերջ կկատարվեն: Նա հայտնեց, որ վերջերս Վրաստանում հանդիպում եղավ վրացական ՊԵԿ ներկայացուցչի հետ, ով նշել էր, որ հարաբերությունները ուզում են դարձնել ավելի կանխատեսելի, արագ ու արդյունավետ, և հայցել են իրենց աջակցությունը, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի արագ ու արդյունավետ աշխատի Վրաստանի ԱԳՆ-ի հետ, քանի որ արտաքին գերատեսչությունները պետք է աշխատեն և ուղի հարթեն մյուս գերատեսչությունների համագործակցության համար: «Այդ կապակցությամբ մի քիչ անհանգստություն հնչեց, որ ԱԳՆ-ներն այնքան էլ հաջող չեն աշխատում»,- նշեց Մալինցյանը:

Վրաստանն անմիջապես պետական սահմանի Բավրա անցակետի մոտ իր կողմից պատրաստվում է նոր անցակետ գործարկել Թուրքիայի հետ: Նախկինում սահմանահատումները Վալեով էին կատարվում, որը 150 կմ հեռու է գտնվում ՀՀ սահմանից, իսկ նոր անցակետն ընդամենը 20 կմ հեռավորության վրա է: «Դա կնպաստի, որ ավելի քիչ ճանապարհ կանցնեն մեր բեռնափոխադրողները, բայց այնուամենայնիվ տարանցիկ են լինելու բեռնափոխադրումները: Քանի դեռ անմիջապես սահմանակետ չունենք Թուրքիայի հետ, շատ բան չի փոխվի տնտեսական համագործակցության առումով, և դրա մասին կարելի կլինի խոսել միայն ընդհանուր սահմանային անցակետ ունենալու դեպքում»,- ասաց ԵՄ փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում