Bild պարբերականը բազմիցս հայտնել է, որ Մյունխենի «Բավարիա»-ն դեռևս մի քանի ամիս առաջ էր հետաքրքրված «Մանչեսթեր Սիթի»-ի ռմբարկու Էդին Ձեկոյի ծառայություններով:
Ներկայումս ակումբներն ուսումնասիրում են մյունխենցիների կիսապաշտպան Արյեն Ռոբենի հետ փոխանակում կատարելու հնարավորությունը:
Այդ դեպքում «Բավարիա»-ն անգլիական ակումբին ընդամենը մի քանի միլիոն եվրո կվճարի: Պարբերականի տեղեկությունների համաձայն` Ձեկոյի տրանսֆերային արժեքը մոտ 40 մլն եվրո է կազմում:





































