Դենվերում ապրող կինը, ով միզել էր 30 միլիոն դոլար արժողությամբ նկարի վրա, ասում է, որ չի հիշում, թե ինչպես է դա պատահել` խոստովանելով, որ դա անշուշտ տեղի է ունեցել թմրադեղերի ազդեցության տակ:
36-ամյա Կարմեն Տիշը KDVR-TV-ին հայտնել է, որ չի հիշում, թե ինչպես է հայտնվել Clyfford Still թանգարանում, ինչպես են տեսախցիկները տեսագրել, և թե ինչպես է նա ձեռք տվել 10 ոտնաչափ բարձրության նկարին` մինչ դրա վրա միզելը:
Կինն ասում է, որ երբ իրեն հայտնել են այդ ամենի մասին, չի կարողացել հավատել, և իրեն չափազանց վատ է զգացել:
Կարմենի արարքի պատճառով նկարը կրել է 10.000 դոլարի հասնող վնաս:










































