Sporting Intelligence հանդեսը համեմատել է «Եվրո-2012»-ին մասնակցող բոլոր թիմերի տրանսֆերային արժեքները: Անգլիայի ընտրանին այդ աղյուսակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է:
Ամենաթանկ թիմը, որի արժեքը կազմել է 579.7 մլն ֆունտ, դարձել է Իսպանիայի հավաքականը: Իսպանացիների կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Անդրես Ինյեստան:
Աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Իսպանիա – 579.7 մլն ֆունտ,
2. Գերմանիա – 404.1,
3. Անգլիա – 345.225,
4. Ֆրանսիա – 299.2,
5. Պորտուգալիա – 296.0,
6. Իտալիա – 260.0,
7. Հոլանդիա – 243.1,
8. Ռուսաստան – 143.025,
9. Խորվաթիա – 134.675,
10. Շվեդիա – 107.850,
11. Ուկրաինա – 94.625,
12. Չեխիա – 89.0,
13. Դանիա – 76.625,
14. Լեհաստան – 74.975,
15. Հունաստան – 73.750,
16. Իռլանդիա – 62.550:






































