Ամերիկացի թենիսիտ Էնդի Ռոդիկը ճանաչվեց Անգլիայիում տեղի ունեցած Իսթբուրնի մրցաշարի հաղթող:
Եզրափակիչ մրցավեճում Ռոդիկը 6:3, 6:2 հաշվով առավելության հասավ իտալացի թենիսիստ Անդրեաս Սեպիի նկատմամբ: Էնդին իրականացրեց 5 էյս և կատարեց 5 բրեյք: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե:
ԱՄՆ ներկայացուցչի համար այդ մրցանակը դարձավ 31-րդն իր մարզական կարիերայում և առաջինը` ընթացիկ մրցաշարում:










































