Քեթի Փերիի ֆիլմի պրեմիերան ինչ-որ չափով անհանգստացնող է, քանի որ այն զգացմունքային կենսագրության նման է: Հիշեցնենք, որ ֆիլմում երգչուհին նաև պատմում է իր և Ռասել Բրենդի ամուսնալուծության մասին, որը Katy Perry: Part of Me ֆիլմը չափազանց հետաքրքիր և հուզիչ է դարձնում:
MTV News-ը ուրբաթ օրը Փերիին հարցրել է, թե ինչու է նա որոշել ֆիլմում ներկայացրել ամուսնալուծությունը, և երգչուհին պատասխանել է, որ չնայած անձնական պայքարին` ինքը ֆիլմում ցույց է տալիս, որ իր երազանքը չի մոռանում և ամեն կերպ փորձում է` հասնելու դրան:
Երգչուհին ավելացրել է, որ ֆիլմում ինքն անընդհատ շպարով չի լինելու ու մշտապես չի փայլելու, և կարծում է, որ դա իրականում ավելի լավ է, քանի որ Հոլիվուդը կեղծ է, և մարդիկ պետք է հասկանան, որ հոլիվուդյան աստղերն էլ պարզապես մարդիկ են: «Ընդմաենը հարկավոր է բացահայտել սեփական տաղանդն ու զարգացնել այն` փորձելով իրականացնել նպատակները»,- եզրափակել է Փերին:










































