Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտնել է, որ Լորան Բլանի` ապագայում ևս Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի «Եվրո-2012»-ի ավարտից հետո: Այդ մասին են հայտնում ֆրանսիական լրատվամիջոցները:
«Մենք դուրս ենք մնացել պայքարից և շատ հուզված ենք: Չեմ կարծում, թե հարմար պահ է` քննարկելու ազգային թիմի մարզչական շտաբի ճակատագիրը: Մենք պետք է ամեն ինչ վերլուծենք: Այնուհետև անմիջապես համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Լե Գրեն:






































