Ջորջ Վաշինգտոնին պատկանող ԱՄՆ սահմանադրությունը երեկ Christie’s աճուրդների տանը վաճառվել է մոտ 10 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Սահմանադրությունը տպվել է 1789 թ., նրա էջերի վրա կան Վաշինգտոնի ձեռքով կատարված նշումներ։
Նախատեսվում էր, որ սահմանադրությունը կվաճառվի 2-3 մլն դոլարով, սակայն այն ավելի քան 3 անգամ գերազանցեց բոլոր սպասումները։ Գնորդը Մաունթ Վերնոնի Կանանց ասոցիացիան է, որը նաև զբաղվում է Վաշինգտոնի նստավայրի պահպանությամբ։
Մինչ այդ սահմանադրության այս օրինակը գտնվում էր կոլեկցիոներ Ռիչարդ Դիտրիխի մոտ, ով այն գնել էր 1976 թ.։ Վաշինգտոնի սահմանադրությունը վաճառքի էին հանել Դիտրիխի ժառանգները։









































