Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին զանազան միջոցների է դիմում` «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչում կայանալիք Անգլիայի հետ հանդիպմանը չխաղալու համար: Մարզման սկզբում նա զվարճանում էր անկյունային դրոշակով, այնուհետև, երբ խաղընկերները վարժություն էին կատարում, նա պարզապես պառկած հանգստանում էր:
Բալոտելին արդեն գոլ է հեղինակել Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը, սակայն խաղադաշտ էր դուրս եկել խաղավարտից 15 րոպե առաջ: Քիչ հավանական է, որ Պրանդելին կընդգրկի Բալոտելիին անգլիացիների դեմ խաղի մեկնարկային կազմում:








































