NBA-ի 2012 թվականի եզրափակիչ` «Մայամի» – «Օքլահոմա» դիմակայության 5-րդ խաղում «Հիթ»-ը 121:106 հաշվով հաղթանակ տարավ` ընդհանուր հաշիվը դարձնելով 4:1 և դառնալով չեմպիոն:
Իր թիմի հաղթանակի մեջ հերթական անգամ հսկայական ավանդ ունեցավ առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով ամենաարդյունավետն էր «Մայամի»-ի կազմում` վաստակելով 26 միավոր և կատարելով 13 արդյունավետ փոխանցում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Քևին Դյուրանթը` վաստակելով 32 միավոր:






































