«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը , որն այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ ՀՀԿ ցուցակով և գլխավորելու է ԱԺ ԵԱՀԿ պատվիրակությունը,
այս կարգավիճակով իր առաջին այցը կատարելու է Մոնակո: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են Աժ իրազեկ աղբյուրները:
«Սույն այցելությունը խորհրդանշական է նրանով, որ Գեղամյանը ժամանակին անխնա քննադատության Էր ենթարկում Սերժ սարգսյանին, պարբերաբար հարցադրումներ էր անում մոնակոներում ու մոնտեկարլոներում Սերժ Սարգսյանի տանուլ տված գումարների մասին: Հիմա, երբ հայտնի Է դարձել ԱՄ նախագահի առաջիկա այցի մասին, Աժ-ում բոլորը կատակում են, թե գնում Է մոտիկից ծանոթանալու այդ վայրին: Ի դեպ, երեկ ԱԺ իր ելույթում Գեղամյանը, պատասխանելով ՀԱԿ-ին, ասել է. «Ավազակապետության մասին. դրա հիմքերը դրվել են 90-ականներին»: Այսպիսով` նա որ ՀՀ-ն ավազակապետություն է»,- հավելում է թերթը:









































