«Նախկին Կոզեռնի գերեզմւսնոցում կառուցված «Ցեկա»-ի շենքը՝ այսօր արդեն ՀՀ Ազգային ժողովը, շատ հետաքրքիր էներգետիկա ունի: Այնտեղ հայտնվողները հաճախ են բողոքում գլխացավից: Մի քանի տարի առաջ Աժ բակում ագռավներն այնքան շատ էին. որ դրանց կռկռոցը չէր թողնում Աժ¬ին աշխատել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Արթուր Բաղդասարյանի հրահանգով մի քանի շաբաթ շարունակ կրակում- ոչնչացնում էին դրանց: Վերջին տարիներին, որքան էլ պարադոքսալ, Աժ բակում ահավոր շատացել են կատուները, բացասական էներգետիկան չեզոքացնողի ավանդական համարում ունեցող այդ կենդանիները ոչ մեկին չեն խանգարում, երբեք չեն հայտնվում Աժ միջանցքներում. շենքի ձախ կողմի՝ դեպի Վերահսկիչ տանող աղբամանների վրա տասնյակներով շարված-նստած են»:







































