ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի մի շարք երկրներում ճարպակալման հետ կապված տագնապալի իրավիճակ է ստեղծվել:
The Guardian բրիտանական թերթի տեղեկատվության համաձայն` 1960-ական թթ. սկսած միջին եվրոպացու քաշն ավելացել է 19 կիլոգրամով: Դիետոլոգների կարծիքով՝ պատճառը սնունդն է, մասնավորապես` շաքարավազը և ճարպը:
Ինչպես նշում են դիետոլոգները, ճարպակալությունը կարող է կանխվել: Դրա համար անհրաժեշտ է հրաժարվել քաղցրավենիքից և ճարպերից, մեծացնել բուսական սննդի չափաբաժինը:
Ավելի վաղ Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության փորձագետները պարզել էին, թե ինչքան են կշռում մոլորակի բոլոր մեծահասակ մարդիկ: Ընդհանուր կշռի 5 %-ը կազմել է ավել քաշը:
Ընդհանուր առմամբ մեծահասակ բնակչության կշիռը կազմում է 287 միլիոն տոննա (յուրաքանչյուրը կշռում է մոտ 63 կգ), որից 15 միլիոնն ավելցուկ է` ավել քաշ: Դրա հետ մեկտեղ ամենաշատը կշռում են Հյուսիսային Ամերիկայի բնակիչները` յուրաքանչյուրը՝ 80.7 կգ:






































